Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 1938թ. ընդունվել է Երևանի երաժշտական ուսումնարան: 1945թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Վարդգես Տալյանի դասարանը: 1948թ. կատարելագործվել է Մոսկվայի Հայկական մշակույթի տանը կից ստուդիայում` Հենրիխ Լիտինսկու արվեստանոցում: Հայաստանում զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում, հեռուստառադիոյում, Հայաստանի կոմպոզիտորների միությունում, որի պատասխանատու քարտուղարն է եղել և արտասահմանյան կապերի հանձնաժողովի նախագահը: Եղել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի: 1965թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: