Ծնվել է Պալերմոյում (Իտալիա): Նեապոլյան օպերային դպրոցի հիմնադիր և խոշորագույն ներկայացուցիչ։ Հռոմում նա արժանանում է Շվեդիայի Քրիստինա թագուհու (որն այդ ժամանակ ապրում էր Հռոմում) հովանավորությանը, և նա դառնում է նրա կապելմայստերը։ Նեապոլում նա ստեղծում է բազմաթիվ օպերաներ: 1702 թվականին Սկարլատին լքում է Նեապոլը, սակայն 1708 թվականին կրկին վերադառնում է Նեապոլ և այստեղ աշխատում մինչև 1717 թվականը։ Նա դասավանդում է Նեապոլի կոնսերվատորիաներից մեկում։ Գրել է շուրջ 60 օպերա, 600 կանտատ, բազմաթիվ օրատորիաներ, հոգևոր, ինչպես և գործիքային ստեղծագործություններ։ Մահացել է Նեապոլում: