Ծնվել է Շուշիում: Ինքնաշխատությամբ սովորել է ժողովրդական գործիքներ նվագել: 1902թ. եղել է Գրիգոր Սյունիի ժողովրդական գործիքների անսամբլի թառահարը, իսկ ավելի ուշ` ժողովրդական անսամբլների ղեկավար: 1921թ. տեղափոխվել է Երևան: 1930-36թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1936-37թթ. ղեկավարել է Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախումբը, 1938-67թթ.` Հայկական ժողովրդական երգի և պարի անսամբլի ժողովրդական գործիքների խումբը: Մշակել է ժողովրդական մի շարք երգեր: Ժողովրդական գործիքների անսամբլի համար գրել է երկու սյուիտ, բազմաթիվ պարային պիեսներ, երգեր, մի շարք պարեղանակներ: 1961թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: