Ծնվել է Տրոիցկ քաղաքում: Ալեքսանդր Միխայլովը ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանը, 1961 թ-ին՝ Լենինգրադի կոնսերվատորիան, ավարտել է նաև Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 1959 թ.-ին նա մրցույթով ընդունվել է Պետրոզավոդսկի երաժշտական թատրոն՝ որպես դիրիժոր: 1962-1967 թթ. աշխատել է դիրիժոր Մոսկվայի օպերետտայի թատրոնում, 1968-1969 թթ.՝ դիրիժոր Մոսկվայի օպերայի, 1970-1972 թթ.՝ Օդեսայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դիրիժոր, 1972 թ.` ՌՍՖՍՀ պետական փողային նվագախմբի գլխավոր դիրիժոր, 1973-1974 թթ.՝ Կուբայի սիմֆոնիկ նվագախմբերի երաժշտական խորհրդատու, 1974- 1975 թթ.՝ Մոսկվայի պետական մյուզիք-հոլի գլխավոր դիրիժոր, 1980-1990 թթ.՝ ԽՍՀՄ պետական ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ և էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1991-1996 թթ.՝ Ռուսաստանի «Օստանկինո» պետական հեռուստատեսության և ռադիոընկերության սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Ալեքսանդր Միխայլովը նվագախմբի հետ համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Իսպանիայում, Չինաստանում, Նորվեգիայում, ԱՄՆ, Ֆրանսիայում, Ճապոնիայում: Ալեքսանդր Գեորգիևիչը հեղինակ է ավելի քան 30 օպերային, 12 բալետային և մի շարք սիմֆոնիկ ստեղծագործությունների: Մահացել է Մոսկվայում: