Ծնվել է Վոլգոգրադում: 1953թ-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Վ․ Շեբալինի կոմպոզիցիայի դասարան), 1956թ.՝ ասպիրանտուրան։ 1968-95թթ.՝ ԽՍՀՄ և Ռուսաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղար։ Արժանացել է բազմաթիվ պետական մրցանակների, շքանշանների և պարգևների: 1977թ. արժանացել է Ռուսաստանի, 1984թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, 1990թ.՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս կոչման: