Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: Սկզբնական կրթությունն ստացել է Երևանի Ս.Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1970թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1997թ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1974թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, 1997թ-ից՝ ռեժիսոր: Հանրապետական մրցույթների և փառատոների դափնեկիր է: 1974թ-ից դասավանդում է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1997թ-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նրա մենահամերգի երգացանկում են եղել Կոմիտասի, Տ.Մանսուրյանի, Է.Միրզոյանի, Ա.Հարությունյանի, Վ.Բաբայանի և այլոց գործերից: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: