Ծնվել է Մարսել քաղաքում (Ֆրանսիա): Վաղ հասակից տեղափոխվել է Բեյրութ, այնտեղ սովորել է պետական կոնսերվատորիայում և երգել Բարսեղ Կանաչյանի «Գուսան» երգչախմբում: 1960թ. կատարելագործվել է Միլանում: 1965-73թթ.՝ Համբուրգի օպերային թատրոնի մեներգչուհի: Լուիզա Պոզապալյանը համերգներով ելույթ է ունեցել աշխարհի գրեթե բոլոր նշանավոր բեմերում: Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի` կատարելով Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Բարսեղ Կանաչյանի, Գուրգեն Ալեմշահի և այլոց ստեղծագործությունները: 1985թ-ից երգել է Մյունխենի օպերային թատրոնում: Լուիզա Պոզապալյանը միջազգային մրցույթների դափնեկիր է: 1969թ. արժանացել է Լիբանանի կառավարության «Լիբանանի Մայրիներ», 1971թ.՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանների: Մահացել է Շտուտգարտ քաղաքում (Գերմանիա):