Ծնվել է Մոսկվայում: Անատոլի Կրեմերն Մոսկվայի երգիծանքի թատրոնում աշխատել է որպես գլխավոր դիրիժոր: 1956 թ-ից՝ Մոսկվայի պետական համալսարանի նվագախմբի ղեկավար և դիրիժոր: 1960-ական թթ.՝ Մոսկվայի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դիրիժոր: 1960-ականների վերջից՝ Մոսկվայի երգիծանքի թատրոնի երաժշտական բաժնի վարիչ և գլխավոր դիրիժոր: Անատոլի Կրեմերը բազմաթիվ ներկայացումների երաժշտության հեղինակ է: 1974 թ-ին նա արժանացել է ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում: