Ծնվել է Բաքվում: 1948 թ-ին Անդրեյ Վերդյանը (Ալլախվերդով) ավարտել է Մոսկվայի սպայական դպրոցը: 1949-51 թթ. Վերդյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1954-56 թթ.՝ Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի թարգմանչական բաժնում, 1962 թ-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: 1948-54 թթ. աշխատել է Անվտանգության կոմիտեում, 1962-63 թթ.՝ «Հայֆիլմ» կ/ս խմբագիր: Մահացել է Մոսկվայում: