Ծնվել է Երևանում: Աննա Մայիլյանը սովորել է երաժշտական յոթնամյա դպրոցի դաշնամուրի բաժնում: 1992թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1996թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Ավարտել է նաև ասպիրանտուրան և ուսումը շարունակել Լեհաստանի «Մոցարտ», Ֆրանսիայի «Վիլլեքրոզ», Ռումինիայի «Հարիքլեա Դարքլե» ակադեմիաներում: Աննա Մայիլյանը հանրապետության և միջազգային մրցույթների դափնեկիր է: 1998թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգի ամբիոնում (2010թ-ից՝ դոցենտ): 2006թ. հիմնել և ղեկավարում է «Էթնո» վոկալ եռյակը: 2007թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» և «Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի» մրցանակներին: 2003թ. Աննա Մայիլյանը պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով, 2008թ. նա արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: