Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Անժիկ Հակոբյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1953-66թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում` որպես գրական աշխատող, ապա` բաժնի վարիչ, 1966-86թթ.` «Գարուն» ամսագրում` որպես պատասխանատու քարտուղար, ապա` գլխավոր խմբագրի տեղակալ, այնուհետև` գլխավոր խմբագիր: 1986-88թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը: Կատարել է բազմաթիվ թարգմանություններ: Եղել է Հայաստանի ժուռնալիստների, 1980թ-ից` Հայաստանի գրողների միության անդամ: 1962թ. և 1965թ. արժանացել է ՀԽՍՀ Գերագույն Սովետի նախագահության պատվոգրի, 1982թ.` Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման, 1986թ.` ՀամԼԿԵՄ կենտկոմի «Անբասիր աշխատանքի համար» կրծքանշանի: Մահացել է Երևանում: