Ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: 1936-46թթ. երաժշտություն է ուսանել քրոջ՝ Թ.Արամյանի և Մ.Ֆելդմանի մոտ: 1944-47թթ. աշխատել է Կահիրեի ռադիոյում և ունեցել է մի քանի մենահամերգներ: 1947թ. տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն որպես մեներգչուհի: Ստացել է բազմաթիվ պետական մրցանակներ: 1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1967թ.` ժողովրդական արտիստի կոչման: 1972թ. թողել է բեմը: Մահացել է Երևանում: