Ծնվել է Գյումրիում: 2000-2010թթ. Արսեն Գևորգյանը սովորել է տեղի Մ.Նալբանդյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում, 2001-2008թթ.` Ժան և Ալբեր Պողոսյանների արվեստի քոլեջում, 2010-2015թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնում: 2013 թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես օժանդակ կազմի դերասան, 2013 թ-ից` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես երգչախմբի արտիստ: Մասնակցել է մի շարք հեռուստանախագծերի: