Ծնվել է Երևանում: Սովորում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի բաս-կիթառի դասարանում: Նվագում է նույն դպրոցի ջազային նվագախմբում (դիրիժոր` Դավիթ Գյոդակյան): 2020 թ-ից՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի բաս-կիթառահար։ Ընկերների` Հայկ Ալիխանյանի (կիթառ) և Հարություն Հարությունյանի (հարվածային գործիքներ) հետ հիմնել է «Մուդայզեր» («Moodizer») խումբը, որտեղ նվագում է բաս-կիթառ և երգում: Նվագում է նաև տարբեր ակումբների ջազային խմբերում («Dice band», «In Time Quintet»): 2020 թ. Հայաստանի Երգի պետական թատրոնի նորաստեղծ նվագախմբի հետ նվագել է «Էլվինա-70» համերգին: