Ծնվել է ՀՀ Անիի շրջանի (այժմ՝ Շիրակի մարզ) Սառնաղբյուր գյուղում։ 1939թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ուսումնարանը ևաշխատել որպես ուսուցիչ: 1941-45թթ. ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Եղել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի «Կարմիր զինվոր» ռազմաճակատային թերթի պատասխանատու քարտուղարը։ 1947-69թթ. աշխատել է Երևանի հեռուստատեսային հաղորդումների խմբագրությունում` որպես խմբագիր և գլխավոր խմբագիր։ 1953-56թթ. սովորել է ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցի ժուռնալիստիկայի բաժնում: 1960 թ. ավարտել է նաև Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1939թ. Լենինականի «Բանվոր» թերթում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը: 1948թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Ռուսերենից հայերեն կատարել է մի շարք գրքերի թարգմանություններ, ինչպես նաև նրա բանաստեղծությունները թարգմանվել են շատ լեզուներով: 1968թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։