Ծնվել է Արցախի Խծաբերդ գյուղում: Արտաշես Պողոսյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1953թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1960թ.՝ Մոսկվայի Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտին կից երկամյա բարձրագույն գրական դասընթացները։ 1955 թ-ին լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունների ժողովածուն: Թարգմանել է մի շարք հեղինակների ստեղծագործություններ, իսկ նրա ստեղծագործություններից թարգմանվել են ռուսերեն։ Մահացել է Երևանում: