Ծնվել է Կողբ գյուղում (Հայաստան): Երկու տարեկանում կուրացել է: Աշակերտել է ալեքսանդրապոլցի աշուղ Բավեին, ապա Կարինում կատարելագործվել աշուղ Էսպիի մոտ և ստացել վարպետի կոչում: Հիանալի ձայնի, սրտառուչ երգելու համար անվանվել է Շիրին (թուրքերեն` քաղցր): Ապրել և ստեղծագործել է Վաղարշապատում: Մեզ են հասել նրա չորս տասնյակ հայերեն և ավելի քան 100 թուրքերեն երգեր: Առաջին երգերը տպագրվել են 1850թ.` Գաբրիել Պատկանյանի «Արարատ» թերթում, այնուհետև` «Բազմավեպում»: 1856թ. լույս է տեսել աշուղի երգերի առաջին ժողովածուն, 1891թ.` երկրորդը: Մահացել է Վաղարշապատում: