Ծնվել է Երևանում: 1944-79թթ. եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի մենակատար, 1963-68թթ.` Երևանի պիոներների պալատի երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Նրա կատարմանը բնորոշ են եղել նուրբ քնարականությունը, հուզական անմիջականությունը, ժողովրդական երգի յուրովի մեկնաբանումը: Երկացանկում ընդգրկված են եղել հայ ժողովրդական և արդի կոմպոզիտորների երգերից: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: