Ծնվել է Վառնա քաղաքում (Բուլղարիա)։ Մանկության տարիներին ցանկանում էր ընդգրկվել պարային կոլեկտիվի մեջ, սակայն այնտեղ ազատ տեղեր չլինելու պատճառով մտնում է երգչախումբ։ Այնտեղ իր տարբերվող ձայնի համար նրան անվանում էին «շեփոր»: Բանակում երգել է զինվորական անսամբլում։ Ավարտել է երաժշտական ուսումնարանը։ 1962 թ-ին մեկնում է Մոսկվա և ընդունվում Թատերային արվեստի ռուսական համալսարանի երկրորդ կուրս` Բորիս Պոկրովսկու դասարան։ Բուլղարիայի և ՌԴ ժողովրդական արտիստ է: