Ծնվել է Համբուրգում (Գերմանիա): Նրա ստեղծագործությունները կատարում են բազմաթիվ երաժիշտներ և նվագախմբեր: 17 տարեկանից Բերտ Կեմպֆերտը սկսել է նվագել Համբուրգի նվագախմբում ՝ կատարելով քայլերգեր և ժողովրդական երգեր: 1944 թ-ին մեկ ամիս անցկացրել է բանտում «անգլիական ռադիո լսելու համար» (Գ. Միլլերի երաժշտությունը): 1960 թ-ին Բերտ Կեմպֆերտը ձայնագրել է իր առաջին «Wonderland by Night» երաժշտական ստեղծագործությունը: Եղել է էստրադային նվագախմբի ղեկավար և 1960 թ-ին ստացել է մեծ ճանաչում: Մահացել է Մալյորկա քաղաքում (Իսպանիա):