Ծնվել է Նիդերլանդներում : 1830 թ-ին ընդունվել է Լիեժ քաղաքի կոնսերվատորիան: 1833-35 թթ. հարմոնիայի դասեր է առել պրոֆեսոր Դասսաունի մոտ, ով դասավանդում էր Փարիզի կոնսերվատորիայում: Որդու երաժշտական հաջողությունները տեսնելով, հայրը 1835 թվականին համերգներ է կազմակերպել Աախենում, Լիեժում և Բրյուսելում: 1935 թ-ին տեղափոխվել է Փարիզ և ընդունվել կոնսերվատորիա: Սեզար Ֆրանկը XIX դարի 2-րդ կեսի երաժշտական ռոմանտիզմի ներկայացուցիչներից է։ Գրել է սիմֆոնիա, սիմֆոնիկ պոեմներ, վարիացիաներ դաշնամուրի և նվագախմբի համար, օրատորիաներ, օպերաներ, դաշնամուրային, երգեհոնային ստեղծագործություններ։ 1953 թ-ից մինչև իր կյանքի ավարտը Սեզար Ֆրանկը աշխատել է եկեղեցում որպես երգեհոնահար: 1972 թ-ից ղեկավարել է Փարիզի կոնսերվատորիան: 1885 թ-ին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով, իսկ մեկ տարի անց դարձել ազգային երաժշտական միության նախագահ: Մահացել է Փարիզում: