Ծնվել է Սեն-Ժերմեն-ան-Լեում։ 1867 թ. ընտանիքով տեղափոխվել է Փարիզ: Առաջին դաշնամուրի դասերը վերցրել է դեռ ինը տարեկանից : 1872-1884 թթ. սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1884-86 թթ. ապրել է Հռոմում, որտեղ «Անառակ որդին» կանտատի համար արժանացել է Հռոմեական մրցանակի: Որպես դաշնակահար և դիրիժոր 1913 թ. իր ստեղծագործություններով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում: