Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի ձայնի պահպանման հատուկ երաժշտական դպրոցը, որից հետո շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի վոկալ բաժնում: Ավարտել է նաև կոնսերվատորիայի նույն բաժնի ասպիրանտուրան: 2009թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: Մասնակցել է մի շարք մրցույթների ու փառատոնների, արժանացել մրցանակների: 2015թ. Երևանում արժանացել է Արվեստի համաշխարհային ասոցիացիայի 1-ին միջազգային փառատոն-մրցույթի Գրան Պրիի: