Ծնվել է Վաշինգտոնում: Յոթ տարեկանից Դյուկը երաժշտության դասեր էր ստանում, իսկ տասնմեկ տարեկանից նա սկսեց երաժշտություն գրել: 1917 թ-ին Դյուկը որոշում է դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ և ոչ պաշտոնապես սովորում է Վաշինգտոնում երաժիշտների մոտ: Քսաներեք տարեկան հասակում Էլլինգտոնը սկսեց նվագել «Վաշինգտոնցիեր» հայտնի երաժշտական կվինտետում, ապա դարձավ անսամբլի ղեկավար: Որոշ ժամանակ անց անսամբլը վերածվում է մեծ նվագախմբի: Նվագախումբը սկսում է երկար և հաջող շրջագայություններով ելույթներ ունենալ: Մահացել է Նյու Յորքում: