Ծնվել է Երևանում: 1968-71թթ. Էդուարդ Սադոյանը հաճախել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում Արամ Խաչատրյանի և Սերգեյ Բալասանյանի ստեղծագործական դասերին (որպես ազատ ունկնդիր): 1976թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը` Ալեքսանդր Հարությունյանի դասարանը: 1979թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Հեղինակել է օպերաներ, բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտ, լարային կվարտետներ, խմբերգեր և վոկալ-գործիքային այլ ստեղծագործություններ: 2013թ. Էդուարդ Սադոյանն արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: