Ծնվել է Օստամո գյուղում (այժմ`Սուդակովո): 1895-1898թթ. սովորել է Սիբելիուսի անվան ակադեմիայում (դասատու՝ Մարտին Վեգելիուս): 1899-1901 թթ. վերապատրաստվել է Վիեննայում: 1901-1907 թթ.՝ դասավանդել է Հելսինկիի կոնսերվատորիայում (1911-1936՝ ռեկտոր, 1919 թ.՝ երաժշտության տեսության և կոմպոզիցիայի պրոֆեսոր): 1908-1911թթ. Մելարտինը ղեկավարել է Վիբորգի սիմֆոնիկ նվագախումբը, Վիբորգիում հիմնադրվել է նվագախմբային ուսումնարան (երաժշտական դպրոց): Նա հեղինակ է մոտ 300 երգերի ու ավելի քան 400 դաշնամուրային պիեսների: Մելարտինը նաև զբաղվել է կերպարվեստով և գրականությամբ: Մահացել է Պուկինմյակի քաղաքում, Ֆինլանդիա: