Ծնվել է Քյոնիգսբերգում (Պրուսիայի թագավորություն): Հոֆմանի երաժշական և նկարչական ընդունակությունները ի հայտ են եկել դեռ վաղ տարիքից։ 1800 թ. նա ավարտել է Քյոնիգսբերգի համալսարանի իրավաբանական գիտությունների դասընթացները և անցել պետական ծառայության: Հենց այդ թվականներից էլ նա դուրս է եկել Քյոնիգսբերգից և մինչև 1807թ. աշխատել տարբեր պաշտոններում, ազատ ժամանակ զբաղվելով երաժշտությամբ և նկարչությամբ: Մահացել է Բեռլինում: