Ծնվել է Փիտսբուրգում (Փենսիլվանիա): Դեռ վաղ տարիքից նրա մոտ երաժշտության հանդեպ հետաքրքրություն և սեր է ձևավորվել: Արդեն երեք տարեկանում Էրրոլլ Գարները ձայնագրություններից հնչող մեղեդիները երկու ձեռքով նվագում էր դաշնամուրի վրա: Նաև սիրում էր նվագել շեփոր: Վեց տարեկանից նա տանը համերգներ էր կազմակերպում: Սակայն Գարները կանոնավոր չհաճախելով դասերին երաժշտական կրթություն չի ստացել և անցել է կոմպոզիցիայի, ինտերպրետացիայի: 1937 թ-ից նա հանդես է եկել տարբեր նվագախմբերի հետ: 1944 թ-ին տեղափոխվել է Նյու Յորք: 1945 թ-ին Գարները ստեղծել է իր սեփական տրիոն, 1947 թ-ից՝ համագործակցում է Չարլի Պարկերի հետ և նվագում նրա քառյակում: Մահացել է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա):