Ծնվել է Վարշավայի մոտ գտնվող Ժելյազովա Վոլյա գյուղում։ Ֆրեդերիկ Շոպենը մեծ երաժիշտ և վիրտուոզ դաշնակահար էր, թեև չէր սիրում համերգներ տալ։ Շոպենը համարվում է արևելաեվրոպական երաժշտական ռոմանտիզմի առաջատար ներկայացուցիչներից մեկը, լեհական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը։ Շոպենը զգալի հետք է թողել համաշխարհային երաժշտության մեջ: Մահացել է Փարիզում: