Ծնվել է Շվայնֆուրտում (Գերմանիա): 1814 թ-ին լույս է տեսել Ֆրիդրիխ Րյուկկերտի հայրենասիրական ոգով ներշնչված բանաստեղծությունների ժողովածուն: 1817 թ. հրատարակվել է «Der Kranz der Zeit» («Ժամանակի ծաղկեպսակը») ժողովածուն: Նա իր ստեղծագործություններում ներկայացնում է իր սիրո պատմությունը: Րյուկկերտը Էրլանգսկի և Բեռլինի համալսարանների արևելյան գրականության պրոֆեսոր է: Նրա բանաստեղծությունների հիման վրա վոկալ շարքեր է գրել ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերը: Մահացել է Նոյզեսում (Գերմանիա):