Ծնվել է Տոյտենդորֆում (Գերմանիա): 1828-1830 թթ. Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտովը սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: Փարիզից վերադառնալով Գերմանիա նա հայտնի է դարձել իր առաջին օպերաներով: 1838 թ-ին Փարիզի Վերածննդի թատրոնում տեղի է ունեցել նրա առաջին նշանակալից ստեղծագործության՝ «Մեդուսայի մահը» օպերայի պրեմիերան: Ֆլոտովը հեղինակ է օպերաների, բալետների, դաշնամուրի երկու կոնցերտի և մի քանի նախերգանքի: Մահացել է Դարմշտադտում: