Ծնվել է Օվստուգ գյուղում (Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն): 1817թ-ից սովորել է Մոսկվայի համալսարանի բանասիրության բաժնում: Ապրել է Մյունխենում, Թուրինում: Ծառայել է արտաքին գործերի կոլեգիայում: Մեզ են հասել նրա մոտ 400 բանաստեղծություններ։ 1830-ական թվականների ոտանավորներում թափ են առնում եվրոպական (մանավանդ գերմանական) ռոմանտիզմի ավանդույթները։ 1857թ.-ից՝ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: 1840-ական թվականներին գրում է Ռուսաստանի և արևմտյան քաղաքակրթության փոխհարաբերություններին նվիրված մի քանի քաղաքագիտական հոդված։ 1850-ականներին Տյուտչևը ստեղծում է մի շարք խորաթափանց սիրային երկեր։ 1860-1870 թթ. Տյուտչևի ստեղծագործություններում գերակշռում են քաղաքական բանաստեղծությունները։ Մահացել է քաղաք Պուշկինում (Սանկտ Պետերբուրգի նահանգ):