Ծնվել է Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Զբաղվում է գրական-լրագրողական գործունեությամբ։ Հրատարակության է պատրաստ «Մոռացված քրիզանթեմների առավոտը» հոգեբանական թրիլերը՝ գրված 1999 թ. Հայաստանի խորհրդարանում և 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչությունների մոտիվներով։ 1989 թ-ից Գագիկ Հովհաննիսյանը Հայաստանի գրողների միության անդամ է: