Ծնվել է Մոսկվայում: Երաժշտական գործունեությունը Գեորգի Գարանյանը սկսել է Յ.Սաուլսկու և Օ.Լունդստրեմի նվագախմբում: 1966-73թթ. աշխատել է Վ.Լյուդվիգովսկու երաժշտական էստրադային նվագախմբում: 1973-82թթ. ղեկավարել է «Մելոդիա» նվագախումբը: Վարել է «Գեորգի Գարանյանի ջազ-ակումբը» հաղորդումը: 1972-79թթ. եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: Մասնակցել է միջազգային ջազային փառատոններում և արժանացել բազմաթիվ մրցանակների: Գրել է թատերական ներկայացումների երաժշտություններ: 1990-ականներին ստեղծել է «Մոսկովյան բիգ բենդ» համույթը: Գեորգի Գարանյանն եղել է Մոսկվայի կրկեսի գլխավոր դիրիժորը: 1998թ. ղեկավարել է Կրասնոդար համայնքի երաժշտական համույթը, 2003-06թթ.` Մոսկվայի Օ.Լունդստրեմի անվան պետական կամերային ջազ նվագախումբը: 1975թ-ից Գեորգի Գարանյանը եղել է ԽՍՀՄ, 1996թ-ից` Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1981թ. նա արժանացել է ՌԽՖՍՀ վաստակավոր, 1993թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1999թ.՝ ՌԴ «Պատվո շքանշան»-ի, 2000թ.` ՌԴ Պետական մրցանակի, 2004թ.՝ ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի մեդալի: Մահացել է Կրասնոդարում, թաղված է Մոսկվայում: