Ծնվել է Ժիվերնի քաղաքում (Ֆրանսիա): Դելավինը եղբոր հետ հաճախել է Փարիզում «Նապոլեոնի վարժարանը»: Հետագայում գրականության մեջ ընտրել է դրամատուրգի կարիերան: Նա մի քանի պիեսներ է գրել Էժեն Սկրիբի հետ համահեղինակությամբ, նաև հեղինակ է մի շարք օպերաների լիբրետտոների: Մահացել է Մոնմորանսիում, Ֆրանսիա: