Ծնվել է Երևանում: 1984թ. Գևորգ Դաբաղյանը ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1989թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը: 1992թ. ավարտել է նաև ասպիրանտուրան՝ Խաչատուր Ավետիսյանի ղեկավարությամբ: 1980-92թթ. եղել է «Ակունք» անսամբլի մենակատար: 1992թ. ստեղծել է «Շողակն» ժողովրդական անսամբլը: Գևորգ Դաբաղյանը արժանացել է մի շարք մրցանակների Հայաստանում և արտերկրում: Դուդուկով հնչեցրել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտություն: Նրա կատարումներն օգտագործվել են արտասահմանյան մի շարք կինոնկարներում: Հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Ֆինլանդիա, Լեհաստան, Շվեյցարիա, Կանադա, Չինաստան և այլուր: 1988թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2017թ.՝ ժողովրդական արտիստի կոչման: