Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1986թ. հիմնադրել է Հրազդանի Մանկական արվեստի դպրոցը, որտեղ աշխատել է որպես ուսուցիչ և փոխտնօրեն: Նույն թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է մի շարք բանաստեղծություններ, շուրջ քսան պիես, բազմաթիվ լիբրետոներ, էսսեներ, ավելի քան 200 երգերի խոսքեր: Մահացել է ՀՀ Հրազդան քաղաքում: