Ծնվել է Կադելիանո-Վիկոնագոյում (Իտալիա): Երաժշտություն սկսել է գրել յոթ տարեկան հասակում: Հետահայում՝ տասնմեկ տարեկանում գրել է «Պյերոի մահը» օպերան: 1923թ. ընդունվել է Միլանի կոնսերվատորիան: 1928 թ.-ին տեղափոխվել է ԱՄՆ: Ընդունվել է Ֆիլադելֆիայի Կուրտիսի երաժշտական ինստիտուտում, որտեղ հետագայում դասավանդել է: Մենոտին հեղինակ է 25 օպերաների: Նա նաև գրել է բալետ, խմբերգային երգեր, սիմֆոնիկ և այլ ստեղծագործություններ, երգեր իր իսկ հեղինակած բառերով: Առաջին երեք օպերաների լիբրետոները գրել է իտալերեն, իսկ հետագայում՝ անգլերեն: Մահացել է Մոնտե-Կառլոյում: