Ծնվել է Միլանում (Իտալիա): Սովորել է դաշնամուր նվագել, երգեցողություն և կոմպոզիցիա: Ջուլիա Ռեկլին գրական գործունեությամբ էր զբաղվում քրոջ՝ բանաստեղծ, նկարիչ Մարիա Ռեկլիի հետ : Նա առաջին իտալացի կոմպոզիտոր կինն էր, ում սիմֆոնիկ ստեղծագործությունները հնչել են Լա Սկալայի, Միլանի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Լոնդոնում, Բուդապեշտի թատրոններում և այլն: Ջուլիա Ռեկլին մի շարք միջազգային երաժշտական մրցույթներում հաղթող է ճանաչվել և արժանացել է մրցանակների: Նրա ստեղծագործությունները կատարել են ժամանակակից հայտնի երաժիշտները: Մահացել է Բրիվիոյում (Իտալիա):