Ծնվել է Երևանում։ 1975-80 թթ-ին սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել և ավարտել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և թավջութակի բաժինները։ Ավարտելուց հետո նա իր գործունեությունը շարունակել է հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության ժանրերում։ Գրիգոր Առաքելյանի մշակումները և ստեղծագործությունները հնչում են տարբեր երկրներում: 2000-04 թթ-ին նա հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր փառատոններում, ինչպես նաև Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Կանադայում, Իրանում և Մարոկկոյում։ 2005 թ-ին նա հիմնել է հայ միջնադարյան երաժշտության «Օշական» համույթը։ 2007 թ-ին ստեղծել է նաև «Օշական» տրիոն: Գրիգոր Առաքելյանի երաժշտական գործիքը քեմանին է: