Գրիգոր Ռուբենի Սաֆարյանը (ծնվ. մայիսի 20, 1952, Ախալցխա) հայ երգիչ-մանկավարժ է։ 1968 թվականին ավարտել է Ախալցխայի երաժշտական դպրոցը, 1973 թվականին՝ ԵՊՄԻ-ն, երգել է Հայկական երգի-պարի անսամբլում (1971–1975), Ե. Սահակունու անվան երգի-պարի անսամբլում (1975–1994) և «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլում (1992–2007), իսկ հետագայում համագործակցել է Հայաստանի ժողովրդական նվագարանների պետական նվագախմբի հետ։ 2008 թվականին արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի, 2017 թվականին՝ Երևանի պատվավոր մանկավարժի կոչման։