Ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում: Հայոց ցեղասպանության (1915թ.) տարիներին Գ.Վարժապետյանը գաղթել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ 1926-31թթ. սովորել է Երևանի կոնսերվատորիայի Մանգասարյանի փողային, իսկ 1931-36թթ.՝ Կ.Սարաջևի դիրիժորական բաժիններում։ Որպես դիրիժոր-դասատու աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) երաժշտական ուսումնարանում։ 1937թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում աշխատել է դիրիժոր և տնօրենի տեղակալ, եղել Մ.Թավրիզյանի ասիստենտը: 1940թ-ից եղել է թատրոնի տնօրենը: 1939թ. Գրիգոր Վարժապետյանը արժանացել է «Պատվո նշան» շքանշանի, 1945թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: