Ծնվել է Բուխարեստում: Գրիգորաշ Դինիկուն սովորել է Բուխարեստի կոնսերվատորիայի Դ. Կիրիակայի ջութակի դասարանում, իսկ 1902 թ-ից՝ Կարլ Ֆլեշի դասարանում: Կոնսերվատորիան ավարտելուց հետո նա նվագում էր Ազգային կրթության նախարարության նվագախմբում, հաճախ հանդես էր գալիս՝ որպես մենակատար: 1906-1946 թթ.՝ ժամանակակից երաժշտության համերգների ղեկավար: 1906 թ-ին հիմնադրած իր ժողովրդական գործիքների նվագախմբի հետ նա համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում՝ որպես մենակատար և դիրիժոր: Դինիկուն բազմաթիվ երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է: Նա գրել է հիմնականում ջութակի և դաշնամուրի համար: Մահացել է Բուխարեստում: