Ծնվել է Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում: 1930թ. ավարտել է Միլանի կոնսերվատորիան, որից հետո Փարիզում երաժշտություն է դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանի բաժանմունքում: Հիմնադրել է «Կիլիկիա» երգչախումբը, որտեղ նաև դասավանդել է: 1937թ. Ժողովուրդների երաժշտության մրցահանդեսում նրա «Հայկական հարսանիք» ստեղծագործությունը արժանացել է 2-րդ մրցանակին: 1939-47թթ. ղեկավարել է «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը: Հեղինակել է երգեր, խմբերգեր, «Հայկական ժողովրդական պարեր» (ջութակի և դաշնամուրի համար), սիմֆոնիկ նվագախմբի համար, երաժշտական պատկերները և այլն: Որպես դիրիժոր և խմբավար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում սիմֆոնիկ և խմբերգային համերգներով: Մահացել է ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում: