Հիմնադրվել է Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թ-ի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ Թատրոնը ստեղծագործական վերելք է ապրել 1940-ական թվականների կեսերին ռեժիսոր Վ․Աճեմյանի ղեկավարությամբ։ 1962թ. թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով: Տնօրեն է նշանակվել Արվեստի վարչության պետ Զավեն Վարդանյանը, գեղարվեստական ղեկավար՝ Շարա Տալյան, երաժշտական ղեկավար՝ Արտեմի Այվազյան, գլխավոր դիրիժոր՝ Արամ Տեր-Հովհաննիսյան, գլխավոր ռեժիսոր՝ Թադևոս Սարյան: