Ծնվել է Ախալցիխե քաղաքում (Վրաստան): Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, այնուհետև Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Մասնակցել է պատանի ջութակահարների խմբի համերգային ուղևորություններին: 1970 թ. խումբը վերանվանվել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ջութակահարների անսամբլ: Այնուհետև Հակոբ Շիրինյանը աշխատանքի է անցել ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ: Հանդիսանալով Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոջազ նվագախմբի մենակատար, շարունակում է գործունեությունը հանրությանը մատուցելով դասականից մինչև ժողովրդական, ակումբային և այլ ծրագրեր։ Համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում: