Ծնվել է Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցը: 1969-73թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1973թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է ավելի քան 150 դեր մի շարք ներկայացումներում, հեռուստաներկայացումներում, ֆիլմերում: 1979թ-ից նկարահանվել է ֆիլմերում: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ. Արցախի «Մայրություն» հ/կ-ի կողմից` «Մայրական երախտագիտություն» հուշամեդալի, 2017թ.՝ ՀԹԳՄ ոսկե մեդալի: