Ծնվել է Երևանում: 1981թ. Հասմիկ Հացագործյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի, 1983թ.` մեներգեցողության բաժինները: 1983թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի: 1985թ-ից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում: Ներկայացել է մի շարք օպերաներում: Հ․ Հացագործյանը արժանացել է բազմաթիվ երաժշտական մրցանակների, դարձել է միջազգային մրցույթների դափնեկիր: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: