Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, ապա` օպերային երգեցողության բաժինը: Հրավիրվել է Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ` որպես մեներգչուհի: Մասնակցել է բազմաթիվ աշխարհահռչակ օպերային փառատոների: 2006թ. թողարկել է թվային ձայնասկավառակ Կոմիտասի 36 երգերով` այդ թվում գերմանական պոեզիայով գրված ինը երգերը: 2004թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2005թ.՝ Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի: Բնակվում է Վիեննայում: