Ծնվել է Լյեժում (Բելգիա): Սովորել է Լյեժի կոնսերվատորիայում Ֆրանսուա Պրյումի դասարանում, այնուհետև Փարիզում, որտեղ հանդես է եկել համերգներով: 1850 թ-ից մինչև կյանքի վերջ ջութակի դասեր է տվել Լյեժի կոնսերվատորիայում: 1861 թ-ից ղեկավարել է լարային քառյակը: Հեղինակ է երկու ջութակի կոնցերտի, երկու սոնատի ջութակի և դաշնամուրի համար: Մահացել է Լյեժում: